Март 24

Իմ համյնքը

  1. Եթե ճամփորդում ենք
  • Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
  • Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից

2․Եթե չենք ճամփորդում

Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
  • Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին

3․Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, շարադրանք- ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից:

Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:

  • Որտե՞ղ եք բնակվում: Գյուղ Մխչյան
  • Որտե՞ղ  է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ: Գտնվում է Արարատի մարզում, Արտաշատի մոտ:
  • Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը: 35ր — 1ժ
  • Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ: Մենք ունենք եկեղեցի, հուշարձաներ և ջերմատներ:
    Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի,Խաչքարը տեղադրվել է հայրիկիս նախաձեռնությամբ արցախյան առաջին պատերազմի զոհվածների հիշատակին 

  • Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով: Գետ չի հոսում
  • Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ
  • Ինչպիսի հարևա՞ն եք: Մեր բնակավայրում կան աչտիզան ոռոգման ջրեր արհեստական լճեր, որտեղ ձկներ էն բուծում:
  • Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան: Հարևանը քեզ մոտ գտնվող շեն, շինություան ապրող մարդիկ էն:
  • Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում: Մեր բնակավայրում ապրում են ասորիներ, եզդիներ, հնդիկներ ՀՀ մարզերի այլ բնակիչներ:

Март 20

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

1915 թվականի Մեծ եղեռնից հետո Էջմիածնի Մայր տաճարի բակում հավաքվել էին տասնյակհազարավոր գաղթականներ: Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում,շոյում, զայրանում: Մի օր էլ, երբ տեղատարափ անձրև սկսվեց և գաղթականներին պետք էր տեղավորել փակ տարածքում, Թումանյանը
ստիպեց բացել նոր կառուցվող հայրապետական Վեհարանի դռները։ Գաղթականները լցվեցին ներս:
Այդ արարքը դուր չի գալիս Վեհափառ հայրապետին։ Նա կշտամբում է բանաստեղծին՝ ասելով, որ Վեհարանի շենքը անձեռնմխելի է։ Թումանյանը փորձում է բացատրել, որ հազարավոր տառապյալ մարդկանց օգնելը, հեղեղից ու ցեխից փրկելը Վեհարանի անձեռնմխելիությունից կարևոր են։ Սակայն Վեհափառն անսասան էր.
– Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ,– ասաց նա։
– Եթե անհրաժեշտ լինի, կհամարձակվեմ, և ինձ ոչ ոք չի խանգարի,– նույնքան վճռական պատասխանեց Թումանյանը։
– Դուք հասկանո՞ւմ եք, թե ում հետ եք խոսում և ում կարգադրությունն եք անտեսել,– վրա բերեց Վեհափառը։– Ես Ամենայն հայոց հայրապետն եմ։
Թումանյանն էլ իրեն չկորցրեց, չշփոթվեց և անմիջապես պատասխանեց.
– Իսկ Դուք գիտե՞ք, թե ում հետ եք խոսում։ Ես էլ ամենայն հայոց բանաստեղծն
եմ…
Ահա այսպես է ծնվել Թումանյանի հայտնի պատվանունը:


Տեղատարափ – հորդ, հորդությամբ թափվող, հոսող, շատ ուժեղ
Անձեռնմխելի – ինչին չի կարելի ձեռք տալ, դիպչել
Անսասան – աներեր, հաստատուն

  1. Հետևյալ բառերը բաժանի՛ր վանկերի՝ տասնյակ, կշտամբել, ժպտալ,
    ստիպել,
    վճռական, անձեռնմխելի։
    Տասնյ — ակ
    Կշ — տամ — բել
    ժպ — տալ
    Ստի — պել
    Վճ — ռա — կան
    Ան — ձեռ — նմխ — ելի
    :

  2. Տեքստից առանձնացրո՛ւ բառամիջում գաղտնավանկ ը ունեցող տասը
    բառ։
    1. Թվական
    2. Եղեռնի
    3. Գաղթականներ
    4.Հավաքվել
    5. Բանաստեղծ
    6. Գնալ
    7.Կշտամբել
    8. Ժպտալ
    9. Տասնյակ
    10.Վճառական


  3. Նշի՛ր՝ շարքերում որ բառն իմաստով
    մոտ չէ մյուսներին՝

    ա) համբավ, ահեղ, հռչակ, փառք,
    բ) վայրի, ահարկու, թույլ, ամեհի,
    գ) վտարել, կանչել, դուրս անել, վռնդել։

  4. Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց կազմում կան ձ, ծ, ց տառերը, և
    դրանցով կազմի՛ր փոքրիկ շարադրանք։
    1. Վեհափառ
    2. տառապյալ
    3.հերթափոխ
    4. անհասկանալի
    5. պատվանուն
    6. կարգադրությունն
    7.անտեսել
    8. բանաստեղծ
    9. ամենայն
    10. անձեռնմխելի
  5. համարձակվեմ
  6. Վեհարանի
  7. փակ
  8. գաղթականներին
  9. տեղավորել
  10. անհրաժեշտ
    11.խիզախությունը


    5. Ինչո՞ւ էին մարդիկ հավաքվել Էջմիածնի Մայր տաճարի բակում. ովքե՞ր էին
    նրանք, ի՞նչ էր պատահել։
    Բակում հավաքվել էին տասնյակհազարավոր գաղթականներ:

    6. Ի՞նչ գիտես Հովհաննես Թումանյանի մասին, ի՞նչ նոր բան իմացար այս
    դրվագից։
    Ես գիտեմ որ Հովհաննես Թումանյանն գրել է շատ, քառյակներ, պոեմներ, հեքիաթներ, բանաստեղտություններ, իսկ դրվսգից իմացա որ Հովհաննես Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում,շոյում, զայրանում: Մի օր էլ, երբ տեղատարափ անձրև սկսվեց և գաղթականներին պետք էր տեղավորել փակ տարածքում, Թումանյանը
    ստիպեց բացել նոր կառուցվող հայրապետական Վեհարանի դռները։
Март 18

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
Март 18

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
    Ողբանվագ – տխուր երգ
    Արյունաքամ – սպառված
    Վառման – ջերմ

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
    Անուշ – սիրելի
    Հին – վաղեմի
    Լացակումած – լացող
    Ողբաձայն – շատ տխուր
    Վառան – ջերմ

  • Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձի՛ր բացատրել դրանք։
    Անուշ Հայաստան – հեղինակը շատ է սիրում իր երկիր Հայաստանը
    Արևահամ բառ – շատ սիրելի
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լար – մեր հին տխուր երգերը
    Արնանման ծաղիկների – կարմիր ծաղիկներ
    Վիշապաձայն բուքը – ուժեղ քամի
    Անհյուրընկալ պատերը սև – վաղուց մարդ չի մտել
    Հազարամյա քար – շատ հին
    Ողբաձայն երգեր – տխուր երգեր

  • Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:
    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։


    Սիրուն է նկարագրում իր սերը Հայաստանի նկատմամբ
    ։
  • Դո՛ւրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
    Հեզաճկուն պար
    Մեր դպրոցի աղջիկները հեզաճկուն պար էին պարում։

    Անուշ Հայաստան
    Հեղինակը շատ էր սիրել իր անուշ հայաստանը։

    Ողբաձայն երգեր
    Ողբաձայն են հայկական երգերը։

  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
    Բույր – բուրմունք
    Ջինջ – մաքուր, հստակ, զուլալ
    Ողբաձայն – տխուր, վշտալի
    Ճերմակ – սպիտակ, սպիտակաթույր


     
  • Համացանցում փնտրի՛ր և առանձնացրո՛ւ Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Լրացուցիչ առաջադրանք

Աղբյուրը`  Տաթև Աբրահամյանի բլոգ

Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք 

Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը:
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Рубрика: Մայրենի | LEAVE A COMMENT
Март 18

Shopping

Hello! Today, I’m going shopping with my sister Arevik. Our mother gave us some pocket money to buy a present for our grandmother’s birthday. First, we go to the flower shop to buy some beautiful flowers. At the Flower Shop:

Shopkeeper: Good morning, children! How can I help you today?

Hayk: Good morning! We would like to buy some flowers for our grandmother’s birthday.

Shopkeeper: That’s lovely! What kind of flowers does your grandmother like?

Arevik: She loves roses, especially red ones.

Shopkeeper: I have some fresh red roses here. How many would you like?

Hayk: Can we have five roses, please?

Shopkeeper: Of course! That will be 2000 drams.

Arevik: Here you are. Thank you!

Shopkeeper: You’re welcome. I’ve wrapped them in pretty paper for you.

Next, we go to the clothes shop because Arevik wants to buy a new scarf for grandmother.

At the Clothes Shop:

Salesperson: Hello there! Are you looking for something special?

Arevik: Yes, we want to buy a scarf for our grandmother.

Salesperson: We have many scarves over here. What color would she like?

Hayk: She likes purple. It’s her favorite color.

Salesperson: Here are our purple scarves. This one is wool and very warm.

Arevik: It’s perfect! How much does it cost?

Salesperson: It’s 3500 drams.

Hayk: We’ll take it, please.

Finally, we visit the shoe shop because I need new trainers for PE lessons.

At the Shoe Shop:

Shopkeeper: Hello! How can I help you today?

Hayk: I need new trainers for school PE lessons.

Shopkeeper: What size do you need?

Hayk: Size 37, please.

Shopkeeper: Try these blue ones. They’re good for running and playing sports.

Hayk: They fit perfectly! How much are they?

Shopkeeper: They’re 15000 drams.

Arevik: That’s too expensive. Do you have any cheaper ones?

Shopkeeper: Yes, these white ones are on sale for 8000 drams.

Hayk: I’ll try those… Yes, these are good too. We’ll take them!

We had a great day shopping and bought nice presents for our grandmother. I also got new trainers! Shopping can be fun when you find what you need.

Listen
Watch

 Vocabulary Shopping – գնումներ,pocket money — գրպանի փող,present – նվեր,flower shop — ծաղկի խանութ,roses – վարդեր,shopkeeper — խանութի տերը,wrapped – փաթեթավորված,pretty – գեղեցիկ,clothes shop — հագուստի խանութ,scarf – շարֆ,favorite – սիրելի,wool – բուրդ,warm – տաք,shoe shop — կոշիկի խանութ,trainers – մարզակոշիկներ,size – չափս,fit — հարմար լինել,expensive – թանկ,cheaper — ավելի էժան,on sale – զեղչված:

Exercise 1:

Complete the sentences with words from the text:

Hayk and Arevik go to Mkhitar Sebastatsi Educational Complex.
2. Their mother gave them some pocket money to buy a present.
3. First, they went to the flower shop.
4. Their grandmother loves roses, especially red ones.
5. The flowers cost 2000 drams.
6. At the clothes shop, they bought a scarf for their grandmother.
7. Purple is grandmother’s favorite color.
8. The scarf was made of woof and was very warm.
9. Hayk needed new trainers for PE lessons.
10. The white trainers were on sell for 8000 drams.

Exercise 2

Matching Antonyms Match each word in column A with its opposite in column B:

1. expensive          a. cold

2. pretty                b. cheap

3. new                     c. ugly

4. warm                d. old

5. big                     e. sad

6. happy              f. small

7. buy                  g. sell

8. love                 h. hate

9. first                 i. last

10. good              j. bad

Exercise 3:

Complete the dialogue at the shoe shop with the correct phrases: Choose from: a. how can I help you? b. new trainers c. size d. please e. running f. fit g. 15000 h. expensive i. on sale j. We’ll take them.

Shopkeeper: Hello! how can I help you today?

Hayk: I need new trainers for school PE lessons.

Shopkeeper: What size do you need?

Hayk: Size 37, please.

Shopkeeper: Try these blue ones. They’re good for running and playing sports.

Hayk: They fit perfectly! How much are they?

Shopkeeper: They’re 15000 drams.

Arevik: That’s too expensive. Do you have any cheaper ones?

Shopkeeper: Yes, these white ones are on sale for 8000 drams.

Hayk: I’ll try those… Yes, these are good too. We’ll take them!

Рубрика: Անգլերեն | LEAVE A COMMENT
Март 17

Весна

Когда зима кончается, приходит 1 марта, первый день весны. Дни начинают теплеть. Прилетатают птицы и начинают петь, начинают появлятся первые цветы — подснежники, трава начинает зеленеть, начинают летать бабочки. Первый месяц весны — март, второй месяц — апрель, а третий — это май. Потом потом приходит лето.

Рубрика: Ռուսերեն | LEAVE A COMMENT
Март 17

Весенний дневник

Вовка решил написать рассказ о весне. Но с чего начать? Об этом он не знал.
– Мама, когда весна придёт? – спросил Вовка.
– Скоро. А ты наблюдай. Выбери что-нибудь одно: деревья или птиц, или наш двор, – сказала мама.
– Мы вчера снежную бабу во дворе слепили. Я за ней буду наблюдать, –сказал Вова.
– Вот и хорошо, – сказала мама, – наблюдай за ней и записывай в дневник, что с ней происходит. Придёт весна, а ты первый об этом узнаешь. Вова начал записывать: „Шестое марта. Сколько раз смотрел в окно – ничего нового. А снежная баба как стояла, так и стоит”.
– Восьмое марта. У снежной бабы выпала из рук метла.
– Десятое марта. Когда пошёл погулять, то заметил, что у снежной бабы отвалился нос-морковка.
– Четырнадцатое марта. С утра солнышко выглянуло. Когда я вышел во двор, то заметил, что голова у снежной бабы стала меньше.
– Двадцать первое марта. Снег растаял. А от снежной бабы осталась только большая лужа. На этом дневник кончается. А почему, вы, наверное, сами догадались. Наступила весна.

1. Составь 5 вопросов к тексту.
1. Что спросил Вова маму?
2. Что мама посоветовала Вове?
3. Что случилось со снежной бабой, когда пришла весна?
4. Что случилось, когда наступило 8 марта?
5. Почему дневник закончился?

2. Выполни упражнение. Выбери правильный вариант.

Это красивая… а) море; б) улица; в) городЭто плохой… а) фильм; б) книга; в) вино
Это высокое… а) дом; б) девушка; в) зданиеЭто интересный… а) экскурсия; б) человек; в) кино
Это дорогой… а) машина; б) костюм; в) кафеЭто хороший… а) женщина; б) фото; в) компьютер
Это тёплое… а) вода; б) пюре; в) вечерЭто чёрная… а) телефон; б) кошка; в) пианино
Это умная… а) режиссёр; б) собака; в) киноЭто молодой… а) юрист; б) дерево; в) спортсменка
Это маленький… а) рыба; б) яблоко; в) телевизорЭто дешёвое… а) ресторан; б) книга; б) кафе
Это цветное… а) словарь; б) фото; в) картинаЭто горячий… а) чай; б) какао; в) вода
Это холодная… а) море; б) вечер; в) водаЭто большая… а) площадь; б) парк; в) окно
Это старое… а) аудитория; б) пальто; в) альбомЭто глупая… а) фраза; б) юмор; в) предложение
Это вишнёвый… а) дерево; б) юбка; в) тортЭто коричневый… а) шкаф; б) ваза; в) пальто
Это низкий… а) здание; б) диван; в) ёлкаЭто жёлтое… а) сумка; б) такси; в) цвет
Это синее… а) тетрадь; б) зонт; в) небоЭто новый… а) комедия; б) район; в) слово
Это громкая… а) музыка; б) диск ; в) местоЭто тихий… а) сад; б) станция; в) время

Найдите лишнее слово.

а) шуба а) носки
б) сарафан б) чулки
в) пальто в) рубашка
г) куртка г) колготки

Дополните диалог.
Анаит: Какая сегодня погода?
Мама: Сегодня очень холодно. Оденься потеплее.
Анаит: А что надеть?
Мама: Надень куртку

Домашнее задание «Весенний дневник» читать, рассказыв

Рубрика: Ռուսերեն | LEAVE A COMMENT
Март 16

Ջրամբարներ

Սպանդարյանի ջրամբար

Սպանդարյանի ջրամբար գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում։ Այն կառուցված է **Վորոտան գետ**ի վրա և շահագործման է հանձնվել 1989 թվականին։

Սպանդարյանի ջրամբարը Հայաստանի ամենամեծ ջրամբարներից մեկն է։ Այն օգտագործվում է ջուրը կուտակելու և հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Ջրամբարը կապված է **Վորոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր**ի հետ։

Ջրամբարի ընդհանուր ծավալը մոտ 257 միլիոն խորանարդ մետր է։ Այն կարևոր դեր ունի Հայաստանի էներգետիկ համակարգում։

Ջրամբարը գտնվում է Գորիս քաղաքի մոտ և շրջապատված է լեռնային գեղեցիկ բնությամբ:

Թոլորսի ջրամբար

Թոլորսի ջրամբարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ **Վորոտան գետ**ի վրա։ Այն կառուցվել է 1970-ական թվականներին։

Թոլորսի ջրամբարը ստեղծվել է ջուրը կուտակելու և այն օգտագործելու համար հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության և ջրային պաշարների կարգավորման նպատակով։ Այն կապված է **Վորոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր**ի հետ։

Ջրամբարի ընդհանուր ծավալը մոտ 90 միլիոն խորանարդ մետր է։ Այն նաև կարևոր դեր ունի տարածաշրջանի ջրային համակարգում։

Թոլորսի ջրամբարը շրջապատված է լեռնային գեղեցիկ բնությամբ և գտնվում է Սյունիքի տեսարժան վայրերից մեկում։ Այն գտնվում է Սիսիան քաղաքի մոտ։


Ազատի ջրամբար

Ազատի ջրամբար գտնվում է Հայաստանի Արարատի մարզում։ Այն կառուցված է (Ազատ գետի) վրա և շահագործման է հանձնվել 1976 թվականին։

Ջրամբարի հիմնական նպատակը ջրի կուտակումն է և օգտագործումը գյուղատնտեսության մեջ։ Նրա ջրով ոռոգվում են Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղատնտեսական տարածքներ։ Ջրամբարը կարևոր դեր ունի գյուղատնտեսության զարգացման մեջ։

Ազատի ջրամբարը կարող է կուտակել մոտ 70 միլիոն խորանարդ մետր ջուր։ Այն շրջապատված է գեղեցիկ բնությամբ և հաճախ այցելվում է մարդկանց կողմից։

Ջրամբարի մոտ գտնվում են նաև Հայաստանի հայտնի պատմական հուշարձաններ՝ Գառնու տաճար և Գեղարդի վանք։ Այս պատճառով այդ շրջանը հետաքրքիր է նաև զբոսաշրջիկների համար։

Март 16

Խաչբառ

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Հորիզոնական

  • Զամբյուղում  կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։ 

3 վարդ:

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորա
    կը, որի համարիչն  ու  հայտարարը  իրար  հավասար են։

    6/6 = 1 
  • Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։ 
    5000

  • Պուրակում    երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է ամենափոքր եռանիշ թվին։ Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։
    400
  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9  մասը։ 
    1


  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը  որոշեցին  մայրկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։


  • Ո՞րն է  16 թվի ամենափոքր բաժանարարը։


  • Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։


  •   Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։

  • Գտիր  400-ի ամենափոքր բազմապատիկը։

Ուղղահայաց

  • Ո՞ր   16000-ի   1/4 մասը։

  • Գտիր  599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

     
  • Ն

  • Գտիր  8000 և 1600 թվերի քանորդը։

     
  • Գտիր  2000 թվի  5/2  մասը։

  տ 
 ո
 Գա ր ն ա ն ա յ ի ն 
  ե 
 ր

Рубрика: Uncategorized | LEAVE A COMMENT
Март 16

Եղիշե Չարենց․Կարսի փոշոտ փողոցներից մինչև գրականության գագաթներ

Ընտանիքը և Մանկությունը

Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականին Կարս քաղաքում։ Նրա ծնողները՝ Աբգար աղան և Թեկղի մայրիկը, գաղթել էին Պարսկաստանի Մակու քաղաքից։ Ընտանիքը բազմազավակ էր. Եղիշեն ուներ չորս եղբայր և երկու քույր։

Չարենցի ընտանիքը Կարսում հայտնի էր իր աշխատասիրությամբ և ավանդապահությամբ։ Նրա ծնողներն ունեին իրենց հստակ զբաղմունքները.

Հայրը՝ Աբգար աղան (Սողոմոնյան). Նա գորգավաճառ էր։ Կարսում ուներ իր սեփական խանութը, որտեղ վաճառում էր Պարսկաստանից և այլ վայրերից բերված գեղեցիկ գորգեր ու կարպետներ։ Աբգար աղան խիստ, բայց արդար մարդ էր։ Հենց նա էր, որ չնայած իր առևտրական գործերին, մեծ ուշադրություն էր դարձնում որդու կրթությանը։ Չարենցը գույների հանդեպ իր սերը թերևս ժառանգել էր հորից՝ տեսնելով գորգերի նախշերն ու երանգները։ Մայրը՝ Թեկղի մայրիկը (Միրզայան). Նա տնային տնտեսուհի էր, բայց իրականում նա Չարենցի կյանքի առաջին «ուսուցիչն» էր։ Թեկղի մայրիկը շատ բարի ու զգայուն կին էր, ով գիտեր անթիվ հեքիաթներ, առասպելներ ու ժողովրդական պատմություններ։ Նա իր երեխաներին քնեցնում էր հայկական ու պարսկական գեղեցիկ լեգենդներով։ Չարենցը հետագայում խոստովանել է, որ իր երազկոտությունն ու բանաստեղծական շունչը ժառանգել է հենց մորից։

Թեև Աբգար աղան ուզում էր, որ որդին ևս զբաղվի առևտրով կամ ունենա «կայուն» մասնագիտություն, նա չխոչընդոտեց Եղիշեին, երբ տեսավ նրա անսահման սերը դեպի գրականությունը։ Ծնողների այս երկու տարբեր աշխարհները՝ հոր գործնականությունը և մոր հեքիաթային աշխարհը, միախառնվեցին ու ստեղծեցին այն հզոր անհատականությունը, որին մենք ճանաչում ենք որպես Չարենց։

Փոքրիկ Եղիշեն շատ ընթերցասեր էր։ Մինչ ընկերները խաղում էին դրսում, նա կլանված գիրք էր կարդում։ Պատմում են, որ նա հաճախ էր նախաճաշի համար տրված գումարը գաղտնի պահում, որպեսզի իր սիրելի գրախանութից նոր գիրք գնի։

Ինչպե՞ս ստեղծվեց «Չարենց» անունը

Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, առանձնացրել ենք մի քանիսը՝ որոնք ամենահավաստին ու ամենահավանականն են թվում․

Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են,նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան ենչար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին,հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:

Մեկ այլ վարկածի համաձայն, իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց,Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. «Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»:

Չարենցը և Մեծերը. Ուսուցիչներն ու ընկերները

Վահան Տերյան. Առաջին ոգեշնչողը

Երբ Չարենցը դեռ պատանի էր, նա հմայված էր Վահան Տերյանի քնքուշ ու երաժշտական բանաստեղծություններով։ Չարենցի առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», ամբողջությամբ գրված է տերյանական ոգով։ Նա այնքան էր սիրում Տերյանին, որ նրան անվանում էր «արքայազն»։ Չարենցը սովորեց Տերյանից, թե ինչպես կարելի է հայերենով նուրբ ու գեղեցիկ զգացմունքներ արտահայտել, բայց հետո նա որոշեց ստեղծել իր սեփական՝ ավելի բուռն ու «կրակոտ» ոճը։

Հովհաննես Թումանյան. «Ամենայն հայոց բանաստեղծի» օրհնությունը

Չարենցը մեծ հարգանքով էր վերաբերվում Թումանյանին։ Երբ նրանք հանդիպեցին Թիֆլիսում, Թումանյանն արդեն ճանաչված վարպետ էր, իսկ Չարենցը՝ երիտասարդ բանաստեղծ։ Պատմում են, որ Թումանյանը բարձր է գնահատել Չարենցի տաղանդը։ Իսկ Չարենցն իր հերթին Թումանյանին համարում էր հայ գրականության «Արարատը»։ Նա նույնիսկ գրել է. «Թումանյանը մի անհուն ու անեզր ծով է…»։

Ավետիք Իսահակյան. Վարպետն ու «Կրակե տղան»

Չարենցի և Իսահակյանի ընկերությունը շատ ջերմ էր։ Երբ Իսահակյանը արտասահմանից վերադարձավ Հայաստան, Չարենցն առաջիններից էր, որ դիմավորեց նրան։ Նրանք հաճախ էին միասին զբոսնում Երևանի փողոցներով։ Իսահակյանը Չարենցի մասին ասել է. «Չարենցը մի մրրիկ է, որ եկավ մեր գրականությունը թարմացնելու»։ Չարենցն էլ Վարպետին նվիրել է իր հանրահայտ «Գիրք ճանապարհի» ժողովածուն։

Հետաքրքիր է իմանալ.

Չարենցը ոչ միայն սիրում էր այս գրողներին, այլև իր տանը միշտ պահում էր նրանց լուսանկարները։ Նա կարծում էր, որ հայ գրականությունը մի մեծ շղթա է, որտեղ ամեն մի օղակը կարևոր է։

Չարենցը միշտ հպարտացել է իր նախորդներով և սերտ կապ է ունեցել իր ժամանակի մեծերի հետ.

Հետաքրքիր փաստեր

Չարենցը պաշտում էր վառ գույներ, հատկապես կարմիրը, որը նրա համար կյանքի ու պայքարի նշան էր։

Նա եղել է Փարիզում, Վենետիկում, Բեռլինում, բայց միշտ ասում էր, որ իր սիրտը Հայաստանում է։

Նա եղել է կամավորական զինվոր և իր աչքերով տեսել է հայրենիքի դժվար օրերը, ինչը նրան դարձրել է ավելի ուժեղ ու անվախ։

Անձնական կյանքը. Արփենիկ և Իզաբելլա

Չարենցի անձնական կյանքը լի էր թե՛ մեծ սիրով, թե՛ ցավով։ Նրա կյանքում երկու կարևոր կին են եղել.

Արփենիկ Չարենց. Նա բանաստեղծի առաջին կինն էր և նրա ամենամեծ սերը։ Չարենցն անսահման նվիրված էր նրան։ Երբ Արփենիկը մահացավ, Չարենցն այնքան վշտացած էր, որ նրա հիշատակին նվիրեց իր հանճարեղ «Էպիքական լուսաբաց» ժողովածուն։ Արփենիկի կերպարը Չարենցի համար դարձել էր մաքրության ու նվիրումի խորհրդանիշ։

Իզաբելլա Չարենց. Տարիներ անց Չարենցն ամուսնացավ Իզաբելլայի հետ։ Նրանք ունեցան երկու դուստր՝ Արփենիկը (ում անվանեցին ի պատիվ բանաստեղծի առաջին կնոջ) և Անահիտը։ Չարենցը շատ հոգատար հայր էր և ջերմորեն սիրում էր իր երեխաներին։

Հայրիկ Չարենցի «Աստվածային» դուստրերը

Չարենցի սերը իր զավակների հանդեպ սահմաններ չուներ։ Նա նրանց համար ընտրել էր անուններ, որոնք կապված էին բարձրագույն գեղեցկության և ուժի հետ.

Չարենցը, լինելով ռուսական և համաշխարհային մշակույթի փայլուն գիտակ, իր անդրանիկ դստեր՝ Արփենիկի համար հորինել էր Բոժիկ փաղաքշական անունը։ Այն ծագում է ռուսերեն «Бог» (Աստված) բառից. Չարենցը նրան կոչում էր Божик, որը թարգմանաբար նշանակում է փոքրիկ աստվածուհի կամ աստվածային էակ։

Չարենցը, լինելով հունական առասպելաբանության և համաշխարհային գրականության մեծ գիտակ, իր կրտսեր դստեր՝ Անահիտի փաղաքշական անունը՝ Ադոկը, ստեղծել էր հին հունական դիցաբանության գեղեցկության աստծո՝ Ադոնիսի անունից։ Այս իրողությունը փաստում էր, որ նա իր երեխաների մեջ տեսնում էր կատարյալ գեղեցկություն ու աստվածային սկիզբ։ Այսպիսով՝ նրա երկու դուստրերն էլ ունեին «աստվածային» անուններ՝ Բոժիկ (աստվածուհի) և Ադոկ (Ադոնիս)։Չարենցի համար ընտանիքը մի սուրբ վայր էր, որտեղ նա գտնում էր իր խաղաղությունն ու ներշնչանքը։ Նույնիսկ ամենասովորական կենցաղային հարցերում նա մնում էր բանաստեղծ և փնտրում էր գեղեցիկն ու վեհը։

Պատմում են, որ մի անգամ, երբ Չարենցը տուն է գալիս, տեսնում է, որ փոքրիկ Բոժիկը պատերն է նկարազարդել։ Փոխանակ բարկանալու, բանաստեղծը ժպտում է ու ասում, որ իր աղջիկը իսկական արվեստագետ է դառնալու։ Նա շատ էր կարևորում երեխաների ազատությունն ու ստեղծագործական միտքը։

Հասարակական և խմբագրական գործունեությունը

Չարենցը միայն բանաստեղծ չէր, նա նաև մեծ կազմակերպիչ էր և «գրքի մարդ»։

Հայաստանի գրական «շարժիչը». Չարենցը երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում (Պետհրատ)։ Նա էր որոշում, թե որ գրքերը պետք է տպագրվեն։ Նրա շնորհիվ հայ ընթերցողը ծանոթացավ համաշխարհային շատ մեծերի գործերին։

Գրքի ձևավորման վարպետ. Նա մեծ ուշադրություն էր դարձնում գրքի արտաքին տեսքին։ Հաճախ ինքն էր ընտրում տառատեսակները, նկարազարդողներին և թղթի որակը։ Նրա համար գիրքը սուրբ առարկա էր։

Նորարարը. Չարենցը ստեղծեց «Նոյեմբեր» գրական միությունը և փորձում էր համախմբել բոլոր տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի միասին զարգացնեն նոր Հայաստանի մշակույթը։

Վերջին տարիները և հերոսական կերպարը

Չարենցի կյանքի վերջին շրջանը շատ ծանր էր։ Նրան հետապնդում էին, արգելում էին տպագրվել, բայց նա մնաց անկոտրում։ Նույնիսկ բանտում գտնվելիս նա շարունակում էր գրել։ Նրա համար ամենակարևորը ժողովրդի ապագան էր։ Իր «Պատգամ» բանաստեղծության մեջ նա թաքցրել է. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» կոչը։

Ծանր տարիներ և անկոտրում կամք

1930-ական թվականներին սկսվեցին դաժան ժամանակներ։ Չարենցին արգելում էին տպագրվել, հալածում էին ու մեղադրում անհիմն բաների մեջ։ Սակայն նա չընկրկեց։ Նույնիսկ տնային կալանքի տակ գտնվելիս նա շարունակում էր գրել իր գաղտնի ձեռագրերը, որոնք հետագայում նրա հավատարիմ ընկերները թաղեցին հողի տակ՝ փրկելով ոչնչացումից։

Կյանքի ավարտը և պատգամը

1937 թվականին Չարենցին ձերբակալեցին։ Նրա առողջությունը վատացել էր, բայց ոգին մնացել էր հզոր։ Նույն թվականի նոյեմբերի 27-ին մեծ բանաստեղծը մահացավ Երևանի բանտի հիվանդանոցում։ Նրա գերեզմանի ստույգ տեղը մինչ օրս անհայտ է, բայց նա իր համար հավերժական հուշարձան կառուցեց մեր ժողովրդի սրտում։

Մահից առաջ նա թողեց իր ամենակարևոր պատգամը, որը մենք պետք է անգիր հիշենք.

«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

Չարենցի անունը կրող վայրեր և հաստատություններ Հայաստանում

Գրականության և արվեստի թանգարան. Այս մեծ թանգարանը ևս կրում է Եղիշե Չարենցի անունը:

Քաղաքներ և փողոցներ

Չարենցավան քաղաք. Հայաստանի քաղաքներից մեկը (Կոտայքի մարզում) անվանվել է ի պատիվ բանաստեղծի: Քաղաքի մուտքի մոտ տեղադրված է նրա բարձր արձանը:

Չարենցի փողոց. Գրեթե յուրաքանչյուր հայկական քաղաքում և գյուղում կա Չարենցի անունով փողոց: Երևանի Չարենցի փողոցը ամենահայտնիներից մեկն է:

Կրթական օջախներ

Երևանի թիվ 67 դպրոցը. Կրում է Եղիշե Չարենցի անունը:

Երևանի պետական համալսարանի լսարաններ. Բուհերում ևս կան նրա անունը կրող սրահներ ու լսարաններ:

Հուշարձաններ

Չարենցի հուշահամալիրը. Երևանի Օղակաձև զբոսայգում (Ռադիոհանգույցի մոտ) գտնվում է նրա մեծ ու տպավորիչ հուշարձանը, որի կողքին վառվում է «հավերժական կրակը»՝ խորհրդանշելով նրա անմահ հոգին:

Չարենցի կամարը. Սա մի գեղեցիկ հուշարձան-կամար է Գառնի տանող ճանապարհին: Այնտեղից բացվում է Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանը, իսկ կամարի վրա քանդակված են նրա «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության տողերը:

Չարենցի տուն-թանգարանը

Այսօր Երևանի կենտրոնում (Մաշտոցի պողոտայում) գործում է նրա տուն-թանգարանը։ Այնտեղ կարելի է տեսնել նրա անձնական իրերը, հարուստ գրադարանը և այն գրասեղանը, որի շուրջ ծնվել են նրա հանճարեղ տողերը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ էր Եղիշե Չարենցը և երբ է ծնվել։
  2. Ո՞ր քաղաքում է ծնվել Չարենցը։
  3. Որտեղի՞ց էին գաղթել Չարենցի ծնողները։
  4. Քանի՞ երեխա կար Չարենցի ընտանիքում։
  5. Ի՞նչ աշխատանքով էր զբաղվում Չարենցի հայրը՝ Աբգար աղան։
  6. Ինչպիսի՞ մարդ էր Չարենցի մայրը՝ Թեկղի մայրիկը։
  7. Ինչպե՞ս էր մայրը ազդել Չարենցի երևակայության և գրական հետաքրքրությունների վրա։
  8. Ինչո՞ւ էր Չարենցը հաճախ իր նախաճաշի գումարը պահում։
  9. Ինչպե՞ս էր ինքը՝ Չարենցը, բացատրում իր կեղծանունը։
  10. Ո՞ր բանաստեղծն էր Չարենցի առաջին ոգեշնչողներից մեկը։
  11. Ինչպիսի՞ն էր Չարենցի վերաբերմունքը դեպի Վահան Տերյան։
  12. Ինչպե՞ս էր Չարենցը վերաբերվում Հովհաննես Թումանյանին։
  13. Ի՞նչ էր ասել Չարենցը Թումանյանի մասին։
  14. Ի՞նչ հարաբերություններ ուներ Չարենցը Ավետիք Իսահակյանի հետ։
  15. Ի՞նչ էր Իսահակյանն ասել Չարենցի մասին։
  16. Քանի՞ դուստր ուներ Չարենցը։
  17. Ինչպե՞ս էին կոչվում նրա դուստրերը։
  18. Ի՞նչ փաղաքշական անուններ էր Չարենցը տվել իր դուստրերին և ինչու։
  19. Ինչո՞ւ էր նա մեծ ուշադրություն դարձնում գրքերի ձևավորմանը։
  20. Ի՞նչ հայտնի պատգամ է թողել Չարենցը հայ ժողովրդին։
  21. Ո՞ր քաղաքն է անվանվել Չարենցի պատվին։
  22. Որտե՞ղ է գտնվում Չարենցի հայտնի կամարը։
  23. Ի՞նչ կարելի է տեսնել Չարենցի տուն-թանգարանում։
  24. Որտե՞ղ է գտնվում Չարենցի հուշարձանը Երևանում։